ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ

 

Մայիսի 26-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 330» (վարորդ՝ Խ. Ս.) և «Volvo» (վարորդ՝ Ն. Կ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները և «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ք. Ս.-ն և Լ. Ս.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 + 15 =