Չարիքի հեռանալուց հետո ոստիկանները շշերրը չեն վերադարձրել տերերին.Ռուբեն Հակոբյան

 «Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը  ֆեյսբույան  իր  էջում գրում է.

Առանց շշի Հա-յաս-տա՛ն…
Պարզվում է, երբ Նիկոլը երեկ ընտանիքով այցել է ՄՀՀ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես սկսել են երկրպագուների մոտից հավաքել ջրի շշերը… Շշազերծված մի քաղաքացի, տեսնելով պատճառին, անմիջապես վանկարկել է՝ ԱՌԱՆՑ ՇՇԻ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ և օգտվել ժողովրդական բանահյուսության ժանրային առանձնատուկ դիմելաձևից՝ սյունաց ողջյունի տարբերակով…
Հաստատուն քայլերով պետությունը դեպի կործանում տանող այս չարիքի համար բունկերը, ըստ էության, դարձել է մնայուն կեցավայր և հոգեվիճակ՝ եթե նույնիսկ գտնվում է բազմահազարանոց դահլիճում և շրջապատված է մինչև ատամները զինված թիկնապահներով…
Հ.Գ. Չարիքի հեռանալուց հետո ոստիկանները շշերրը չեն վերադարձրել տերերին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով