Բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ.Արթուր Վանեցյան

 

Մեր պայքարին միացած քաղաքացիներն առավոտյան անհնազանդության ակցիաներ անցկացրեցին: Նրանք փակել էին փողոցները։ Այս մասին մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակից ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ողջունեց հայրենակիցներին եւ ասաց, որ իրենք ամբողջ գիշեր անցկացրել են Ֆրանսիայի հրապարակում:«Ցավոք, ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց։ Երկու-երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել։ Բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ։ Նրանցից մի քանիսի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ Սակայն դա որեւէ կերպ չի ազդում մեր տրամադրության վրա, քանի որ պայքար է մեր երկրի, մեր ապագայի եւ ժողովրդի համար»,- ասաց Վանեցյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով