ԱԺ-ում քայլիստ Վահագնի մակարդակի բանավիճելու «մատերիալ» կա միայն քայլիստների թայֆայում..Համբարյան

Հարազատ կուսակիցներին «ուսապարկ» տերմինը կպցրած, պատկառելի չափերով վերին վերջույթի՝ քյալլի տեր սույն երեսփոախանը հպարտացել է, որ ընդդիմադիրները հրաժարվել են իր նմանի հետ բանավիճել…Այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:
Վահա՛գն, շատ ճիշտ են անում, որ քեզ նմանի հետ չեն բանավիճում, քանի որ շատ վաղուց պետք է առաջնորդվեին՝«Մի բանավիճիր հիմարի հետ, քանի որ վերջինս կիջեցնի քեզ իր մակարդակին և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով» թևավոր արտահայտությամբ և քեզ ընդհանրապես չարձագանքեին…
ԱԺ-ում քայլիստ Վահագնի մակարդակի բանավիճելու «մատերիալ» կա միայն քայլիստների թայֆայում… Օրինակ՝ քայլիստուհի Արփոն, Հովիկը, դասարանում աշակերտների բացակայության ժամանակ դաս պարապած այն տարօրինակ երեսփոխանը, Լուլուն և այլն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով