Ազգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու ընդդիմության առաջարկը

 

Ազգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։

Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց ԱԺ ընդունմանը ներկայացված հայտարարության տեքստը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով