Այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն առհասարակ հայկական պետականության գոյության գրավականը․ Արցախի ԱԽ քարտուղար

 

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թվականի մայիսյան փառապանծ հաղթանակները հնարավորություն ընձեռեցին վեցդարյա ընդմիջումից հետո իրականություն դարձնելու ազգային պետականության գաղափարը։

Թեև Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն պետություն ունենալու նրա դասերը փոխանցվեցին սերունդներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

20-րդ դարավերջի Արցախյան շարժումը և հետագա հերոսամարտերն ապացուցեցին պատմական ձեռքբերումները պահպանելու մեր կամքը, որը, անկախ որևէ տեսակի փորձությունից, չկոտրվեց և չի կոտրվելու։

2020 թվականի դաժան պատերազմը պատճառեց մեծագույն կորուստներ, սակայն չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը։ Ուրեմն, այսօր և հետագայում մեր ամուր հավատն ու անձնվեր, նպատակային աշխատանքը կլինեն առհասարակ հայկական պետականության գոյության գրավականը։

Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, մաղթում տոկունություն և դժվարությունները հաղթահարելու անսասան կամք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով