Այն, որ ոստիկանության շարքերում ծառայողներ կան, ովքեր հաճույք են ստանում բախումներ հրահրելուց, քաշքշուկներից ակնհայտ է.Աբրահամյան

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Այն, որ ոստիկանության շարքերում ծառայողներ կան, ովքեր հաճույք են ստանում բախումներ հրահրելուց, քաշքշուկներից ակնհայտ է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Մյուս կողմից տեսանելի է, որ միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը, ով ենթադրելի է, որ ուղիղ Փաշինյանի առաջադրանք է կատարում։
Հակառակ դեպքում տարօրինակ է ԱԳՆ շենքի, դրանից առաջ այլ հատվածներում, նրա ներկայությունն ու հրահանգների իջեցումը։
Այս տեսանյութի հատկապես վերջին հատվածում կարող եք տեսնել ոստիկանության այն ծառայողներին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով, անհարկի կոշտ միջոցների դիմել և որոնց նկատմամբ իբր պետք է համապատասխան որոշումներ լիներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով