Արթուր Վանեցյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է Եվրոպայում, բայց դա չի նաշանալում, որ ինքը, կամ իր թիմակիցներն ու աջակիցները չեն մասնակցելու կայանալիք համապետական հանրահավաքին.Արսեն Նիկողոսյան

Համաժողովրդական շարժման ակտիվիստ,«Հայրենիք»  կուսակցության անդամ  Արսեն Նիկողոսյանը  գրում է

 

Սիրելի ընկերներ, Արթուր Վանեցյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է Եվրոպայում, բայց դա չի նաշանալում, որ ինքը, կամ իր թիմակիցներն ու աջակիցները չեն մասնակցելու կայանալիք համապետական հանրահավաքին: Ասեմ ավելին, ճիշտ է, մեր համար գեներալ Վանցեյանի բացակայությունը շատ մեծ նշանակություն ունի և իր տեղը միանշանակ չենք կարող լրացնել, բայց մենք ընկերներով փորձելու ենք որոշ չափով լրացնենք իր բացակայությունը: Մեր համար պայքարը շատ կարևոր է և նաև ամենկակարևորը մեր կուսակցության ղեկավարի ներկայությունն է: Ես նկատեցի, որ որոշ իշխանական և երևի ոչ իշխանական մեդիաները ինչպես են արձագանքել գեներալի բացակայությանը: Ի տարբերություն ձեր պատերի տակ փսփսացողների ու բամբասողներ, մենք պայքարող տեսակ ենք ու մեր պայքարը հանուն Արցախի և հանուն Հայաստանի է: Այսօր ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում իմ ընկերների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հ.Գ. Իսկ գեներալ Վանցեյանին մաղթենք առողջություն և բարի վերադարձ: Դու մեզ առողջ ես պետք, պարոն Վանեցյան: Եվ վերջում, ուզում եմ շնորհավորել մայիսի 28-ի հաղթանակի կապակցությամբ: Մեր տեսակը հաղթանակած տեսակ է, ինչքան էլ լինեն մեր երկրում դավաճան իշխանություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով