Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից

 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Ա. Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին, հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ»,- ֆեյսբուքում նշել է նա:

Ա. Վանեցյանի գլխավորած երթի ուղին հետեւյալն է՝ Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիեւյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով