
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զինված ուժերի վերականգնման, զարգացման, արդիականացման վերաբերյալ մասնագիտական քննարկումները պետք է տարբեր ձևաչափերով առաջ տանել։
Բարդ գործընթաց է սպասվում, իրավիճակն այնպիսին է, որ արագ, հեշտ, ստանդարտ լուծումներ չեն լինելու։
Մի բանում զինվորականների, փորձագետների կարծիքները համընկնում են՝ իրադրությունը ճգնաժամային է և օր առաջ պետք է սկսել բանակի վերականգնումը։
Դրան հասնելու ուղիների հետ կապված պատկերացումները հաճախ տարբեր են, սակայն միայն առողջ, խորը քննարկումները կարող են մեզ ճիշտ հանգրվանի հասցնել։
Առանց մարտունակ բանակի կառուցման մոռացեք խաղաղության մասին»,-գրել է Աբրահամյանը
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news