Արբանյակը վարձել ենք Booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմիցՍա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջՍրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել

– Իհարկե, սա նորություն է: Մինչեւ հիմա մշտական արբանյակ չունեինք, հիմա ունենք: Սակայն ուզում եմ Ձեզ ասել, որ այս պահի դրությամբ երկրագնդի շուրջ պտտվում է 2 հազար 500 արբանյակ, որոնց կեսից ավելին կոմերցիոն է: Մոտ 100 երկիր մշտական եւ պարբերական հիմունքներով օգտվում է արբանյակային ծառայություններից: Սրանից մի քանի տարի առաջ ես՝ ինքս, հարց եմ բարձրացրել, թե հայկական պետությունը երբ է օգտվելու այդ ծառայությունից: Մասնավորապես, Ադրբեջանը վերջին տասնամյակում տարբեր ժամանակներում պահում էր 2-4 արբանյակ:

– Պարոն Բագրատյանի՞նչը հնարավոր դարձրեցոր հիմա հայկական արբանյակ ունեցանք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Պարզապես այդ շուկան զարգանում է հիմա, արբանյակների քանակը շարունակվում է աճել, եւ շատ կոմերցիոն ընկերություններ են սկսել ծառայություններ մատուցել․ ամերիկյան Nasа-ն, Space-X-ը, ռուսական Роскосмос-ը, Չինական ազգային տիեզերագնացների ծառայությունը, Ճապոնիան, եվրոպական սատելիտալին ընկերությունը՝ հանձին GEOSYS-ի: Դա հասարակ բան է, երբ որ ասում ենք՝ հայկական արբանյակ, մենք այդ արբանյակը չենք կառուցել, մենք պարզապես վարձում ենք արբանյակ մեզ համար: Դա նման է booking-ի, էն, որ հյուրանոցային համար ես բրոնյա անում: Լրացնում ես, թե ինչքան ժամանակով է պետք, եւ լրացնում ես այն ծառայությունների ցանկը, որ կուզենայիր ստանալ:

– Հայաստանում ինչո՞ւ նախկինում այսպիսի փորձ չի արվել

– Պիտի Ձեզ զարմացնեմ․ Հայաստանում այդպիսի փորձ արվել է, 2002-2003 թվականներին Երեւանի կոնյակի գործարանը դիմել է արբանյակային ծառայությունների համար, նկարել է ամբողջ Հայաստանը եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ներկայացրել է, թե ինչքան խաղողի այգի կա, պոմիդորի ու բադրիջանի թուփ կա, ծիրանի ու դեղձի այգի կա: Դա այնպիսի մի պրոֆեսիոնալ ծրագրով էր արվում, որ դրանից հետո բացարձակապես անիմաստ էին Ազգային վիճակագրական ծառայության հարցումները մարզպետարանների գյուղբաժիններ, թե ինչքան այգի ունենք, եւ թվերի տրամադրումը: Մասնավորապես պարզվեց, որ կա 9 հազար 500 հեկտար խաղողի այգի՝ վիճակագրորեն ներկայացված 14 հազար հեկտարի փոխարեն:

– Փաստորենմենք կոնյակի գործարանում ունեցել ենք նման արբանյակբայց ինչո՞ւ աղմուկ չի բարձրացվելինչպես այսօր

– Դե, գիտե՞ք ինչ կա, սովորական ժամանակակից ծառայություն էր: Դա նույնն է, ոնց որ ես վեր կենամ, ասեմ՝ տեսեք, ես WhatsApp ունեմ: Կոնյակի գործարանն այն ժամանակ պարզապես պատվիրեց ծառայությունը GEOSYS-ին եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ճիշտ տեղեկություն տրամադրեց, ու նա էլ հասկացավ, թե վիճակագրական ծառայությունն ինչ ստեր է ասում: Իսկ, ընդհանրապես, 2002-2003 թվականներին տիեզերքից 2-3 դյույմանոց մեխը երեւում էր: Ասում են՝ այսօրվա նորացված տեխնոլոգիաներով ասեղն անգամ երեւում է:

– Ադրբեջանն ինչո՞ւ էր մի քանի արբանյակ պահումարդյո՞ք դրանք ռազմական նպատակով չեն եղել

– Պատերազմից առաջ, բնականաբար, այդ արբանյակների գործարկումը, որի մասին Հայաստանի կառավարությանը տեղյակ է պահվել, նպատակ է ունեցել վերեւից նկարելու, թե որտեղ մենք տեխնիկա ունենք, զինապահեստներ եւ այլն: Ներկայում այդ արբանյակները, մասնավորապես SPACE-X-ը, նմանատիպ ծառայություններ են մատուցում ուկրաինական կողմին, վերեւից փոխանցում են, որ այս կամ այն տեղամասում տեղափոխվում է հրանոթ, կամ տանկ է մոտենում եւ այլն: Ցավում եմ, որ Հայաստանի  կառավարությունը բավականին ուշ՝ պատերազմում կրած պարտությունից հետո է փորձում արբանյակային ծառայություններ ստանալ:

– Հիմա կան ազատ ինֆորմացիա տրամադրող կոմերցիոն արբանյակներավելի էժան չէ՞ր լինիեթե գնեինք այդ ինֆորմացիան

– Մենք դա ենք արել, մենք գնել ենք:

– Բա էդ դեպքում այդ արբանյակի ի՞նչն է հայկական

– Ես չգիտեմ, դա ծառայություններ են, որոնք, ինչպես արդեն նշեցի, նախկինում ստացել ենք: Ուղղակի իշխանություններին բնորոշ է ամեն ինչ ներկայացնել իբրեւ արտառոց մի բան:

– Իսկ ինչո՞ւ են գաղտնի պահում այդ գործարքըԱրժեքն ինչո՞ւ չեն հրապարակումըստ Ձեզ

– Ճիշտ եք ասում, մենք, փաստորեն, արբանյակային ծառայություններ ենք գնել, եւ տեղին է հարցնել, թե ինչու ենք հենց Space-X-ից գնել, ինչո՞ւ ոչ մրցույթով, արդյո՞ք դա բյուջեով նախատեսված է, թե՞ ոչ, ու ինչո՞ւ ենք ուզում շոու սարքել մի բանից, որը շատ հասարակ բան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով