Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում: Վերջինիս ազատումը տարբեր հարցերի եւ ընկերության աշխատակիցների շրջանում զարմանքի պատճառ է դարձել, թե ինչն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերի կողմից նրա՝ աշխատանքից ազատվելու հանգամանքը մեկնաբանվեց այնպես, թե աշխատանքից դուրս գալու պատճառն այն է, որ նա եւս կարողանա մեկնել բոլոր այն երկրները, որտեղ իր ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, պաշտոնապես գործուղվում է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց անձամբ զրուցել Գոհար Աբաջյանի հետ, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հաղորդագրություններին, ո՛չ էլ հեռախոսազանգերին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

nineteen − ten =