Ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում.փաստաբան

Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել փաստաբան  Ամրամ  Մակինյանը:
Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը:
Հետգրություն. ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով