Անկլավների հարց չի բարձրացվել, երկու կողմն էլ լուռ է այս հարցում. ԱԽՔ

 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել, երկու կողմն էլ լուռ է այս հարցում, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` և Հայաստանում, և Ադրբեջանում անկլավներ կան։ Հայաստանյան կողմի հույսն ու հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկալվներն էլ, որոնք ՀՀ տարածքում են, մնում են ՀՀ-ին։

«Ընդդիմության պնդումներն անհասկանալի են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու»,- նշեց Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով