Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են.ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Մայիսի 10-ին ՆԳ նախարարության ոստիկանութան հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի (ծնված. 1975թ.) Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։
ՆԳ նախարարության ծառայողները նախ գնահատել են իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվորեն կազմակերպել որոնողական աշխատանքները:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողներն ու ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը՝ Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատվածում և գետի ամբողջ երկայնքով արդեն 3 օր է իրականացնում են որոնողական աշխատանքներ:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով որոնումներին մասնակցել են նաև ԱԻՊԾ քաղպաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, ԱԻՊԾ տնօրենն ու ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը:
Առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:
Ցավոք, որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով