Աղետի ժամանակ Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները, պատերազմում հաշմանդամ դարձածները.Արսեն Բաբայանը՝ Անդրանիկ Քոչարյանին

 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աղետի ժամանակ Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները, պատերազմում հաշմանդամ դարձածները (անվասայլակներով), ինչպես նաև եռամսյա հավաքներից վերադարձածներն ու վաղը նոր եռամսյա հավաքի մեկնողները:

Այ դուք, որ մեզ ուղարկելով սահման մեր թիկունքում հայրենիք եք թուրքին նվիրում, շուտով կհաշվառվեք ԱԱԾ-ի կողմից որպես պետական դավաճաններ»,-տելեգրամի իր էջում գրել է Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով