Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ’ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում. քաղաքագետ

 

Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ’ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան դանիելյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն “Սյունիքի օպերացիան”:

Սա է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեկույթին քրդական գործոնը եւս կդառնա վճռորոշ։

Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ լինում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարեւորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով