44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել են ազատման դիմում գրել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել են ազատման դիմում գրել: Այս մասին  գրել է այրին` Լիանա Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես՝ Լիաննա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես գործավար-օպերատոր։

Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ բնույթի «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ՝ ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարճ ասած փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

1 × 1 =