Խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը. Արսեն Բաբայան

 

ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:

Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով՝ քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», – գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով