2022թ․ ապրիլ ամսվա հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով

 

2022թ․ ապրիլ ամսվա հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով:Աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը;Այս մասին տեղեկացնում է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ 2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես, 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

seven + five =