2018թ-ի ողբերգության մասշտաբները շատ քչերն էին հասկանում.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է .

2018թ-ի ողբերգության մասշտաբները շատ քչերն էին հասկանում(չնայած հիմա բոլորը ասում են«մենք առաջին օրվանից ասում էինք,որ սա չարիք է»)հաշված մարդիկ դեմ դուրս եկան իշխանազավթ խմբակի դեմ:Այն ժամանակ բոլոր քննադատներին ասում էին ծախված,լափամանից կտրված,դավաճան և այլն:2018-ին գերակշիռ մեծամասնությունը,նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող տեսնել,որ Սերժ Սարգսյանին մերժելով իրենք ոնց են փակում անկախ Հայաստանի և Արցախի վերջին էջը:
Այսօր նայում ու իրոք հոգիդ փառավորվում է,երբ և Երևանում և Ստեփանակերտում մարդիկ ոտքի են ելել այդ վերջին էջը փրկելու համար ու էդքան շատ են վանկարկում էն նույն բառերը,ինչն ամբոխն ու անհայրենիքները մեզ էին ասում տարիներ շարունակ:Արդարությունը մասամբ վերականգնվում է,բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ,ով հայտ է ներկայացնելու վաղը դառնալ իշխանություն իմ կարծիքով պարտավոր է քաղաքական և իրավական գնահատական տալ 2018-ի իշխանազավթմանը,սա մեր պատմության ամենաամոթալի էջերից է,երբ հերոս նախագահին,Արցախ ազատագրող նախագահին փոխեցին կապիտուլյանտի հետ,երբ պետությունը դարձրեցին կիսապետություն:
Եթե դա չարվեց հետնիկոլյան յուրաքանչյուր իշխանություն դատապարտված է լինելու պատմական անհաջողության:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=114412991278876&id=100081305269988

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով