15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան

 

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ներքո ծածանվող Եռագույնն ու գրել. «Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից… Շնորհավոր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած:

Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ:

18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ, 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի  հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով