Զոհված զինծառայողների հարազատների ակցիային են միանում իրազեկման այլ ակցիաների մասնակիցներ

 

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ապրիլի 26-ին բողոքի ակցիա են իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղից երթով շարժվելու են դեպի կառավարություն և Գլխավոր դատախազություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զոհված զինվորների ծնողները վրդովված են խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից՝ որ կարող էին պատերազմն ավելի վաղ դադարեցնել և կլիներ նույն արդյունքը՝ առանց զոհերի:

Ավելի վաղ պատերազմում անմահացած տանկիստ Գևորգ Ջավախյանի մայրը՝ տիկին Նաիրան այս առիթով գրառում էր արել.

«Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին։ Ես՝ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ մայրն ապրիլի 26-ին, ժամը 14-ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք ևապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողութփյունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ…

Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ…

Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր ևեղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում:

Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) և միասին որոշենք մեր հետագա անելիքները:

Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները:

Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով