Խոշոր հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»․ բնակիչներն էլ ասում էին․ «Հալալ ա հրշեջներին, նրանք էլ արտակարգ դեպքերի դեմ պայքարող զինվորներն են»

 

Այսօր, ապրիլի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 և թիվ 13, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2-ական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղքը։

 

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «1 Բիս»։ Այնուհետև լրացուցիչ ժամանել են թիվ 3 և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։  Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկում կրակի տարածումը, ապա մարվել է այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն լինի՝ օգնություն ցուցաբերեն տուժածին կամ տուժածներին։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Շենքը գազազրկված և հոսանքազկված է ժամանակավորապես։ Եվ ըստ նախնական տեղեկությունների կրակի պատճառը եղել է էլեկտրալարերից, որը ճշտվում է։

 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին․ «Հիմա ոնց չասես, որ հալալ ա հրշեջ-փրկարարներին։ Մարդիկ ահազանգից 2-3 րոպե անց արդեն դեպքի վայրում էին։ Հալալ է, թե՛ տղամարդ, և թե՛ կին հրշեջներին, ովքեր մինչև վերջ պայքարեցին կրակի տարածման դեմ։ Շատ էինք լսել մեր հայ հրշեջների մասին։ Այսօր ականատես եղանք նրանց աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով