Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ Բախվել են է մի քանի մեքենաներ և կողաշրջվել․ կա վիրավոր

 

Այսօր, ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 14։50-ի սահմաններում Հերացի փողոցում թիվ 16/37 շենքի դիմաց Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Nissan, այնուհետև Renault մակնիշի ավտոմեքենաներին։ Իսկ Renault-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևորը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պաերկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով