Վայոց Ձորի մարզում բախվել են 49-ամյա տնօրենի Mitsubishi Grandis-ն nւ 57-ամյա մոտոցիկլավարի «Վոսխոդ»-ը. վերջինս կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ`ապրիլի 13-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Այս մասին տեղեացնում էshamshyan.com-ը;

Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 49-ամյա Կարեն Կյուրեղյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան և 57-ամյա Արմեն Գալստյանի վարած «Վոսխոդ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը աշխատում է «Արփա Պառնաս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

20 + eighteen =