Վարքականոնների ուսուցում օդային տագնապ ազդանշանի դեպքում

 

Տավուշի մարզային փրկարարական վարչության և Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերի կողմից Բաղանիս, Ոսկեպար, Ջուջևան բնակավայրերում իրականացվել են «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազդարարման շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետև կազմակերպվել է տարահանում։

Աշխատանքային խմբերի կողմից բնակավայրերի վարչական շենքերում, դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով