Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը . «Հրապարակ »

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության եւ, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս եւ մի քանի անգամ հայտարարել է, թե այլեւս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլեւս ինչով պետք է զբաղվեմ»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու դեպքում էլ` ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը «հարուստ» անցյալ ունի` իշխանամերձ մատույցներում, ընտրությունների եւ անգամ բիզնես գործունեության ոլորտում»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով