Տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի. ինչ պատկեր է այժմ. «Ժողովուրդ»

 

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 56 մլն 102 հազար դոլար: Նկատենք, որ, հունվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 645 հազար դոլարով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են հունվար ամսվա համեմատ ավելանալ, բայց նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ՝ դրանք բավականին նվազել են: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 46 մլն 96 հազար դոլար։ Այս ցուցանիշը, ե՛ւ 2021 թվականի դեկտեմբեր, ե՛ւ այս տարվա հունվար ամիսների համեմատ, բավականին աճել է

: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Փաստորեն, փետրվարին 28 մլն 550 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե հունվարին այն կազմել է 27 մլն 623 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 19 մլն 202 հազար դոլար:

Տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա, այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

18 − 16 =