Սուրբ Զատկի տոնին Ամարասի վանքում Պատարագ է մատուցվել․ ներկա և նախկին նախագահները մասնակցել են պատարագին

 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Օրվա խորհրդով Ամարասի վանական համալիրում մատուցվել է Սուրբ Պատարագ, ներկայացվել է տոնի խորհուրդը և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։ Այս մասին հայտնում է հայտնում է «Արցախպրեսը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ամարասի վանական համալիրն, իրապես, մեծ և կարևոր նշանակություն ունի մեզ՝ քրիստոնյաներիս համար։

«Գրիգոր Լուսավորիչն, իր տեսիլքի մի փոքրիկ մասնիկ իր հոգում ծրարած, եկել է այս հովիտը և կառուցել Ամարասի պատմական վանքը։ Սովորական վայր չէ այս վայրը, և դա զգացել ու գնահատել են մեր բոլոր թագավորները, իշխանները, և, Վաչագան Բարեպաշտ թագավորից սկսած, ուխտատեղի է մեր իշխանական վերնախավի համար, որովհետև զգացել են նրա կարևորությունը՝ ոչ միայն հոգևոր անվտանգության տեսանկյունից, այլ նաև՝ ֆիզիկական»,-ասել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Եկեղեցու հավատավորների բերած օրվա խորհրդանիշները(ներկած ձու, խաղցրավենիք) որպես կյանքի ու հարության նշաններ, օրհնվել են եպիսկոպոսի կողմից, որից հետո հավատավորները դրանք իրենց հետ տուն են տարել։

Սուրբ Պատարագին մասնակցում էին ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, եկեղեցու բազմաթիվ հավատավորներ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով