Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է․ ԱՀ ԱԱԾ

 

Այսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։ Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

18 − eleven =