Արցախի խորհրդարանը պետք է ԱԺ մեծամասնությունից Արցախի վերաբերյալ կործանարար որոշումից հրաժարվելու պահանջից բացի դիմեր Սերժ Սարգսյանին:Դեռ ուշ չէ,բայց վաղը մասնատված քաղաքական դաշտը պարտվելու է այն նույն ուժերին,ովքեր բերեցին կապիտուլյանտին և հեռացրեցին նախագահին խաբելով և մանիպուլացնելով մարդկանց:Ֆեյսբուքի իր էջում գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Բոլորդ էլ տեսնում եք,որ կապիտուլյանտի հիմնական բանավեճը Սերժ Սարգսյանի հետ է,հիմնական վախը Սերժ Սարգսյանի վերադարձից է,հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է:
Ընդդիմությունը կարող է հենց վաղը համախմբվել երրորդ նախագահի շուրջ և խնդրել նախագահին կրկին ստանձնել պատասխանատվություն Արցախը և Հայաստանը կործանումից փրկելու հարցում:
Կհարցնեք ինչ՞ու Սերժ Սարգսյանը,պատասխանեմ,որովհետև այսօր միայն ինքն է կարող վիժեցնել այս կործանարար գործընթացը և լեզու գտնել մեր դաշնակիցների հետ,միայն Սերժ Սարգսյանը կարող է իր ահռելի փորձը կիրառել այս ճգնաժամային վիճակից դուրս գալու համար,Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար:
Կասեք իսկ ինչ՞ու նա դա չարեց 2018թ ասեմ,որովհետև ժողովրդին խաբելով հանեցին նախագահի դեմ իսկ այսօր այդ նույն ժողովրդի մեծ մասը հասկացել է,որ իրենց խաբեցին և երկիրը կործանեցին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news