Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել.Ոստիկանություն

 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները վետերանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 18-ին Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 30-ամյա Նարեկ Բ.-ին, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նարեկ Բ.-ն ներկայացվել է դատարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով