Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ է նշանակվել Դավիթ Զաքարյանը

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Դավիթ Սեյրանի Զաքարյանը 2022 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենսագրություն

Դավիթ Սեյրանի Զաքարյանը ծնվել է 1989 թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ

IX.2015թ.- XII.2015թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2015-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2017-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, պետի տեղակալ

2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով