Քաղաքաշինության կոմիտեն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը կհամագործակցեն բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ոլորտում

 

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի պատասխանատուներ Պոլ Կոբլանին և Սիրարփի Հայկազյանին։ Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խթանմանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծրագրերի պատասխանատուները փոխանցել են Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատրաստակամությունը՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու Քաղաքաշինության կոմիտեին՝ Հայաստանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ոլորտային ծրագրի իրագործման հարցում։ Այդ նպատակով նախատեսվում է համադրել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից  բխող կոմիտեի առաջնահերթությունները և AFD-ի չափանիշները։

Հանդիպման ընթացքում կողմերը նախնական դիտարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է համատեղ իրականացնել կոմիտեին վերապահված՝ պետական և համայնքային մի քանի շենքերի անձնագրավորման պիլոտային ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական տեղեկատվություն ունենալ շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ: Իսկ բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության խորհրդական Եվգենյա Աթայանը ներակայացրել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգին անցնելու նախաձեռնությունը: Ըստ այդմ, դիտարկվել է նաև կառավարիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացները AFD-ի հետ գործակցությամբ կազմակերպելու հնարավորությունը:

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով կոմիտեին աջակցելու AFD-ի նախաձեռնության համար, ընդգծել է էներգաարդյունավետության ծրագրերի միջոցով կլիմայի փոփոխության խնդիրների կարգավորման կարևորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են աշխատանքային ամենօրյա հաղորդակցություն հաստատել մասնագետների միջև և հստակեցնել ժամկետներ՝ երկկողմ առաջարկները մանրամասն քննարկելու համար:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով