ՊՆ-ն` խոշոր հարկատուների եռյակում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 8 մլրդ 631 մլն 908 հազար դրամի հարկ ու տուրք: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ, կառավարությունն է, որը դարձավ բաժնետեր խիստ կասկածելի գործարքների արդյունքում:

Նշված ընկերության հարկային վճարումները կազմել են 35 մլրդ 448 մլն դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 82 մլն 542 հազար դրամ հարկ ու տուրքով: ՊՆ-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 7 մլրդ 870 մլն դրամ:

Հազար խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս տեղական արտադրողը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 871 մլն 237 հազար դրամ: Այս ընկերությանը հաջորդում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 847 մլն 310 հազար դրամով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով