ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

 

ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքե;Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվել է հարկ վճարողների վարքագծի վերլուծություն:Այս  մասին  տեղեկացնում  է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր:

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 54 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթա­վոր­ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:

Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 54 որոշում՝ ընդհանուր շուրջ 20.1 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ թվով 6 վարչական ակտերով նշանակվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 9 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 12 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով