«Պատվ ունեմ» խմբակցությունը չի ներկայանալու ԱԺ նիստերին և շարունակելու է բոյկոտը.Թագուհի Թովմասյան

 

Բոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ խմբակցությունը չի ներկայանալու ԱԺ նիստերին և շարունակելու է բոյկոտը։

«Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ ՔՊ-ն հրաժարվել է Արցախի հարցում որդեգրած «Անջատում՝ հանուն փրկության» գաղափարից և այժմ պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց Թովմասյանը։

Նա նշեց, որ մի քանի օրից ժողովուրդը կտեսնի պայքարի հստակ ձևեր և օրինակներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով