Փաշինյանը փորձում է շատերին հանցակից դարձնել . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երեւանում, թերեւս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենեւին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի եւ Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ Արցախում տարակուսած են՝ եթե Ա․ Հարությունյանի դեպքը պարզ է, ապա ինչպե՞ս են սրան մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները»։

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով