Փաշինյանը դեռ 2018-ին է ասել՝ եթե ընդդիմության առաջնորդը դառնա Քոչարյանը, ես հավերժ կմնամ վարչապետի պաշտոնում .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, որոշել էր պատժել բոլոր նախկիններին, մանավանդ՝ նրանց, ովքեր իրեն երբեւէ «ցավեցրել» են, առաջին հանձնարարականներից մեկը եղել է Մարտի 1-ի գործը վերաբացելը եւ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի մեղավորությունն ապացուցելով` դատելը: Գործի քննությունը վերսկսվել է, բայց որոշ ժամանակ անց նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը զեկուցել է վարչապետին, որ Քոչարյանի եւ Սարգսյանի մեղքը հաստատող ապացույցներ ձեռք բերել գրեթե անհնարին է, եւ եթե գործը քննեն ու հասցնեն դատարան, ապա այն դատարանում է փլվելու, այսինքն` արդյունքում ստացվելու է, որ «մաքրելու ենք Քոչարյանին» եւ հերոսացնենք` դարձնելով ընդդիմության առաջնորդը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը պատասխանել է` քննեք, տարեք դատարան, իսկ եթե ստացվի, որ Քոչարյանին «մաքրենք ու հերոսացնենք»` դարձնելով ընդդիմության լիդեր, ապա դա ամենալավ նվերը կլինի ինձ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք` ես հավերժ կմնամ վարչապետի պաշտոնում»:

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով