Պարտավոր ենք կենաց-մահու կռիվ տալ, որ էն հիվանդը ոչ մի թուղթ այլեւս չստորագրի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արցախի ու հայ ժողովրդի.Մարգարիտ Եսայան

Պարտավոր ենք կենաց-մահու կռիվ տալ, որ էն հիվանդը ոչ մի թուղթ այլեւս չստորագրի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արցախի ու հայ ժողովրդի:Այս մասին  ֆեյսբուքի  իր  էջում  գրում է  ՀՀԿ   ԳՄ  անդամ    Մարգարիտ Եսայանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արցախը հանձնածները Արցախի դրոշի հետ են կռիվ տալիս,ամոթ եւ ամոթ սրիկաներ․․․Սրանք շտապում են, վռազում են, որ վերջնականապես,Արցախն ու Հայաստանն ամբողջությամբ մատուցեն իրենց թուրք եղբորը։ Վստահ եմ,
դրանք սիրով կնայեին, եթե ՀՀ ԱԺ ամբիոնին թուրքական դրոշ դրվեր․․․Դա է իրենց հոգեհարազատ։ 2018-ին զավթեցին իշխանությունը՝ Արցախը հանձնելու, թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու, երկիրը դատարկելու, ամբողջ մի պետություն միջանցք դարձնելու նպատակով․․․Ինչ-որ բաշիբոզուկներ, որ, ցավոք, ծնվել ու սնվել էին անկախացած մեր հայրենիքում, փաստորեն օտարի կաթ կերած ընկեցիկներ էին, ու էսօր ԱԺ ամբիոնին չեն ուզում հանդուրժել Արցախի դրոշը, չեն ուզում հանդուրժել Արցախի գոյությունը, չեն ուզում հանդուրժել հայոց բանակի գոյությունը, չեն ուզում հանդուրժել հայի ոգին, հայի միտքը, հայի գենը․․․Ըստ էության դրանք շատ նման են էն թուրքին, ով Շուշիում միզեց Սպարապետի արձանին եւ իր կեղտոտ ոտքերով նստեց Վազգենի գլխին․․․
Ու ես նայում եմ էս ամենին եւ չեմ զարմանում․․Այլեւս ուժ չունեմ զարմանալու, զայրանալու, մեկ բան կա անելու, միայն մեկ բան․․․
Մեջս իմ հանդեպ ահռելի ջղայնություն կա․․․․Ո՞վ եմ ես էս ամեն ինչը տեսնելուց եւ հետո, ո՞վ եմ․․․․Ո՞վ ես դու հայ մարդ, ո՞վ ես դու, մարդ, որ նայում ես էս «չ-մարդերին» ու չես ընդվզում․․ոչ թե սուտի-մուտի , այլ՝ հուժկու, ահռելի, ոչնչացնող․․․
Ես ո՞նց եմ նայում սրանց ու չեմ սպանում ․․Ո՞նց․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

8 − 6 =