«Պադավատային» տենդ. հայ պաշտոնյաները դժգոհելու տեղ ունե՞ն. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը գնել է մոտ 120 զրահապատ ավտոմեքենա, հիմնականում՝ «Մերսեդես» մակնիշի: Դրանց միջին արժեքը մոտ 450 հազար ԱՄՆ դոլար է: Այսինքն, միջինից բարձր բոլոր պաշտոնյաներին պետությունը որոշել է ապահովել թանկարժեք զրահապատ ծառայողական ավտոմեքենաներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվար չէ այս տեղեկության ֆոնին պատկերացնել Հայաստանի իշխանության վերին էշելոնների ներկայացուցիչների՝ հասարակությունից ու հատկապես մամուլից դժգոհ դեմքերը: Կատակ բան չէ. ի վերջո, հակառակորդ երկրում նման ահռելի պետական գնում են իրականացնում ծառայողական մեքենաների վրա, և գրեթե ոչ մի դժգոհություն, իսկ մեզ մոտ յուրաքանչյուր նույնիսկ անհամեմատելի գնումը «քթներից են բերում»՝ առաջացնելով բողոքի մեծ ալիք: Էլի չնեղանա՞ն…»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով