Ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը «Դինամո» մարզահամալիրում

Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2022 թվականի օրացուցային պլանի` ապրիլի 11-ից 15-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության վոլեյբոլի առաջնություն:
Մրցույթին մասնակցեցին ոստիկանության 15 ստորաբաժանումների հավաքական թիմերը:
Պայքարում վարպետությամբ աչքի ընկավ պարեկային ծառայության հավաքականը, որը եզրափակիչ խաղում հաղթեց Վայոց ձորի մարզային վարչության թիմին՝ նվաճելով փոխանցիկ գավաթը:
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար՝ Վայոց ձորի ու Շիրակի մարզային վարչությունների հավաքականները:
Հաղթող թիմը պարգևատրվեց դիպլոմով, մեդալով, դրամական պարգևով և լավագույն խաղ ցուցաբերելու համար՝ մարզահագուստով, իսկ մրցանակակիրները` համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով: Չորրորդ տեղը զբաղեցրած ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի հավաքականը պարգևատրվեց հուշանվերով:
Լավագույն վոլեյբոլիստ ճանաչվեց և հատուկ մրցանակի արժանացավ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի ծառայող Կարեն Ասլանյանը:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով