Ոստիկանապետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել.Արսեն Բաբայան

 

Ոստիկանապետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Նման հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես, որպես Ազատության հրապարակում տեղի ունեցող շտապ հավաքի պաշտոնական կազմակերպիչ պաշտոնապես հայտնում եմ, որ ոստիկանապետի տեղակալ Հ.Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ օրենսդրական կարգավորումները մեկնաբանվել են չափից դուրս սուբյեկտիվ:

Այսպես,

1. հավաքների ազատությունը սահմանադրական իրավունք է, որի իրացումը չի ենթադրում որևէ պետական կառույցի թույլտվություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Ինքնաբուխ կամ մինչև 100 հոգու մասնակցությամբ հավաքների համար որևէ իրազեկում չի պահանջվում: Նախատեսված է միայն 1 պայման, այն է՝ կազմակերպչի կողմից ոստիկանությանը հայտնելը և ներկայանալը, որի նպատակն է ոստիկանության պարտականություն հանդիսացող աջակացություն ստանալը:

3. Բոլոր այն դեպքերում, երբ մասնակիցների քանակն անցել է 100 հոգին՝ իմ կողմից լիազոր մարմնին ներկայացվել է պատշաճ իրազեկում: Այդպիսի իրազեկումները բազմաթիվ են: Այդ իրազեկումներում ներկայացվել են այմ բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են հավաքի ընթացքում: Միջոցների ցանկում ընդգրկված են նաև վրանները, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ որևէ այլ պետական մարմին իրավունք չունի արգելելու դրանց օգտագործումը:

4. Ինչ վերաբերվում է նախապես իրազեկմամբ հավաք անցկացնելու կանոնին, ապա այդ ռեժիմն օրենքը նախատեսում է միայն նախապես պլանավորված հավաքի համար: Այդպիսի օրինակ է ապրիլի 25-ից նախատեսված հավաքները, որոնց մասին նախապես իրազեկումս քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:

Այսպիսով, ոստիկանությանը հորդորում եմ չկաշկանդվել քաղաքական իշխանության կամայականություններով և վախերով, պահպանել օրենքի ոգին ու տառը և չդիմել սադրիչ գործողությունների:

Ոստիկանության կողմից ձեռնարկված ցանկացած ապօրինի գործուղության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ոստիկանությունը:

Ոստիկանության պետի տեղակալի հայտարարությունների առնչությամբ հրավիրում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով