Ողբերգական դեպք Գյումրիում․ 6-ամյա աղջնակը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

 

Շիրակի մարզում, ապրիլի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 6-ամյա աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Օդանավակայանի փողոցի տներից մեկից մահացած վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում երեխան եղել է իրենց տան լոգարանում և նրան այնտեղ հայտնաբերել է հայրը, ով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան արդեն եղել է մահացած։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով