Ո՞ւր է մեկնել Արթուր Վանեցյանը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել ԱՀ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին Մոսկվայում է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այցը բացառապես քաղաքական նպատակներ ունի, և Վանեցյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հայրենիք» կուսակցության գրասենյակից, ինչպես նաև տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են եղել ու ի՞նչ կոնտեքստով:

Կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը փաստացի չհերքեց մեր տեղեկությունները՝ միայն նշելով, որ Վանեցյանն իրոք արտերկրում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հակոբյանը նաև հավելեց, որ այս պահին որևէ այլ տեղեկություն տալ նպատակահարմար չի գտնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով