Նիկոլը լկտիաբար հերքում է ինքն իրեն.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է.

Շուշիի հարց չի եղել ,կապիտուլյանտը ստում է։
Նիկոլը լկտիաբար հերքում է ինքն իրեն։
ԱԺ -ում Նիկոլն ասում է ՝ պատերազմը Շուշիի համար էր ու առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր այն կանգնեցնել։
2020-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2»շրջանների հանձնումն է։
2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ապագա կապիտուլյանտն իմ հարցին ի պատասխան ասել է՝ մինչ այս պահը պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2 »տարբերակն է։
Իմ հարցին,թե՞ այլ առաջարկ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը եղել է,ինքը պատասխանել է՝ ոչ։
Ի դեպ՝ Շուշին «5 պլյուս 2 »շրջանների մեջ չի մտնում։
Շուշիի թեման 2020-ի նոյեմբերի 17 -ին հերքել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը,ով նշել է՝ հոկտեմբերի 19-20-ի պատերազմը դադարեցնելու առաջարկով Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Հայկազյան բառարանը հարուստ է,բայց սրա ստերի ճշգրիտ բնորոշում տալը անհնար է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով