Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է.Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ   Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը:
Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել:
Հայրենիք, հող, հոգևոր-մշակութային ժառանգություն, անվտանգություն, զինվորականներ, ոստիկաններ, քովիդով հիվանդներ, գերիներ, վիրավորներ, ցուցարարներ, սեփական թիմակիցներ, ընդդիմադիրներ և այլն, Նիկոլի համար` զուտ իր նպատակներին հասնելու расходный материал -են: Նրանք զոհվել են, մահացել են, վիրավորվել են, հանձնվել են, դավաճանվել են, կալանավորվել են, դատվել են կամ պախարակվել են միմիայն նրա համար, որպեսզի Նիկոլը քայլ առ քայլ հասնի իր թուրքական նպատակներին:
Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից:
Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում:
Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ:
Հ.Գ.
Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × five =