Նիկոլի հետ սուրճ խմող նախկին«ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել խորհրդարանական ընդդիմության դեմ դեմարշ սկսելու.Վահան  Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է

Նիկոլի հետ սուրճ խմող նախկին«ընդդիմադիր» Մարուքյանը հերթական պատվերն է ստացել խորհրդարանական ընդդիմության դեմ դեմարշ սկսելու:
Հատուկ հանձնարարություններով Նիկոլի դեսպանը պետպատվերով հատուկ հանձնարարականի շրջանակներում հայտարարում է,որ
«Ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է»
Օրինակ հետաքրքիր է էս դատարկ մտքերը Էդմոնի մոտ խրոնիկ բնույթ են ստացել ԱԺ-ում Սասուն Միքայելյանի ապտակից հետո ,թե ապտակից առաջ:
Ասենք ոնց՞ էլի,ոնց պետքա սենց հիվանդագին մարազմատիկ պատվեր կատարես մոռանալով,որ զավեշտից բացի նման հայտարարությունները ուրիշ գնահատականի չեն ձգում:
Բոյկոտը գուցե պետք էր,գուցե պետք չէր,ես օրինակ կողմնակից եմ մանդատները վայր դնելուն և փողոցում պայքար սկսելուն,բայց ասել,որ ընդդիմությունը վախենում է Նիկոլից դրա համար չի գալու ԱԺ,որ նրա հետ չհանդիպի» ֆանտաստիկ և կլասիկ անբարոյականության ժանրից էր:
Օրինակ ով՞ պետք է վախենար,էն՞ պատգամավորները,որ մշտապես մեղմ ասած տհաճ վիճակի առաջ են կանգնեցնում կառավարությանը և կապիտուլյանտին կամ փողոցում պայքարում են ու առանց վախենալու մշտապես կանգնած են պայքարող ժողովրդի կողքին հա՞ իրենք:
Հ.Գ Գոնե քո ասածին հավատում ՞ես Էդմոն,գոնե նենց բան ասա,որ մի 5% հավատաս քո «լուսավոր» մտքերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով