Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է հանրային վստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է նշված խնդիրները

 

Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է հանրային վստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է նշված խնդիրները:Այս  մասին  հայտարաություն է  տարածել   5165 շարժումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

1․ Բանակի վերականգնում, վերազինում և մարտունակության բարձրացում,
2․ Արտաքին սպառնալիքների չեզոքացում՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ,
3․ Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրության ներքին համերաշխության ապահովմամբ,
4․ Տնտեսական ազատությունների և սոցիալական արդարության երաշխավորում,
5․ Նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում՝ մեկ տարվա ընթացքում։
Վերը նշված ժամանակավոր կառավարությանը չեն անդամակցելու ՀՀ նախկին նախագահները և առավելևս չեն ղեկավարելու այն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով